00:55  ,  14 ապրիլի, 2024

«Բարսելոնան» ուժեղ էր «Կադիսից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Կադիսին» եւ պարտության մատնեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը 37-րդ րոպեին խփեց պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը։

«Բարսելոնան» 70 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ռեալից» հետ է 8 միավոր։ «Կադիսը» 18-րդ տեղում է՝ 25 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Կադիս» - «Բարսելոնա»՝ 0:1 (տեսանյութ)

Ժոաու Ֆելիշ, 37

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում