22:59  ,  28 մայիսի, 2024

Լա Լիգա․ Բելինգեմը՝ մրցաշրջանի լավագույն խաղացող (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալում» առաջին մրցաշրջանն անցկացնող 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ճանաչվեց Իսպանիայի ավարտված առաջնության լավագույն խաղացող, հաղորդում է Լա Լիգայի կայքը։ Իսպանիայի առաջնությունում Բելինգեմը խփել է 19 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Լավագույն մարզիչի մրցանակին արժանացել է առաջին անգամ բրոնզե մեդալները եւ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճած «Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միչելը։

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը փոխչեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալն է։

Լավագույն գոլի հեղինակը «Օսասունայի» իսպանացի եզրային պաշտպան Խեսուն Արեզոն է («Խետաֆեին» խփած գոլ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում