20:22  ,  25 սեպտեմբերի, 2023

Էդգար Բաբայանը վնասվածք է ստացել եւ բաց կթողնի կես տարի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ դանիական «Ռանդերսի» 27-ամյա կիսապաշտպան Էդգար Բաբայանը ծնկատակի ջլի վնասվածք է ստացել եւ կվիրահատվի, հաղորդում է դանիական ակումբի մամուլի ծառայությունը։ Էդգար Բաբայանը բաց կթողնի կես տարի։

Հայ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Դանիայի առաջնության 9-րդ տուրի խաղում «Օրհուսի» դեմ եւ փոխարինվել է 49-րդ րոպեին։ Հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս