18:18  ,  5 հուլիսի, 2024

Նիկոլո Ձանյոլոն «Գալաթասարայից» տեղափոխվեց «Ատալանտա»

25-ամյա իտալացի հարձակվող Նիկոլո Ձանյոլոն թուրքական «Գալաթասարայից» տեղափոխվեց իտալական «Ատալանտա»։ Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը, հաղորդում է Բերգամոն ներկայացնող ակումբի կայքը։

Անցած մրցաշրջանում Նիկոլո Ձանյոլոն վարձակալությամբ հանդես էր գալիս անգլիական «Աստոն Վիլայում»՝ 40 խաղում խփելով 3 գոլ։ Նրա պայմանագիրը «Գալաթասարայի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

Transfermarkt-ը Նիկոլո Ձանյոլոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում