20:47  ,  5 հուլիսի, 2024

Եվրո-2024. Իսպանիան ու Գերմանիան ոչ ոքի խաղացին առաջին կեսում

Իսպանիայի եւ Գերմանիայի հավաքականները Շտուտգարտում անցկացնում են Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի հանդիպումը։

Առաջին խաղակեսում գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:

Արդեն 8-րդ րոպեին Իսպանիայի թիմը զրկվեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիից, որի դեմ կոշտ խաղաց կիսապաշտպան Տոնի Կրոսը։ Պեդրիին փոխարինեց գերմանական «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն։

13-րդ րոպեին դեղին քարտ ստացավ Գերմանիայի թիմի եւ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, որը դեղին քարտերի պատճառով բաց կթողնի հաջորդ հանդիպումը, եթե Գերմանիան դուրս գա կիսաեզրափակիչ։

Ընդմիջում է։

Իսպանիա․ Սիմոն, Կարվախալ, Լե Նորման, Լյապորտ, Կուկուրելյա, Պեդրի, Ռուիս, Ռոդրի, Յամալ, Ուիլյամս, Մորատա։

Գերմանիա․ Նոյեր, Ռյուդիգեր, Ռաում, Տա, Կիմիխ, Կրոս, Ջան, Գյունդոգան, Մուսիալա, Սանե, Հավերց։

Իսպանիա - Գերմանիա զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Պորտուգալիա - Ֆրանսիա զույգի հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով