19:38  ,  5 հուլիսի, 2024

Ընդհանուր ներդրողներ ունեցող «Մանչեսթեր Սիթիին» եւ «Ժիրոնային» թույլատրվել է մասնակցել ՉԼ-ին

ՈՒԵՖԱ-ն պաշտոնական հայտարարությամբ հայտնել է, որ ընդհանուր ներդրողներ ունեցող անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու կատալոնական «Ժիրոնան» կարող են մասնակցել է Չեմպիոնների լիգային, ընդհանուր ներդրողներ ունեցող անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու ֆրանսիական «Նիցան»՝ Եվրոպայի լիգային, հաղորդում է կազմակերպության կայքը։

Ակումբները ֆինանսավորման, կառավարման կառուցվածում սխալի փոփոխություններ են կատարել եւ այժմ համապատասխանում են մի քանի ակումբի սեփականատեր լինելու կանոններին։

«Ժիրոնան» առաջին անգամ է նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր՝ Իսպանիայի առաջնությունում գրավելով երրորդ տեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում