15:56  ,  5 հուլիսի, 2024

Բելգիայի հավաքականի ռեկորդակիրն ավարտեց կարիերան ազգային թիմում

Յան Վերտոնգենն ավարտեց կարիերան Բելգիայի հավաքականում Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Ֆրանսիային 0:1 հաշվով պարտվելուց հետո։

«Շնորհակալություն բոլոր հիշողությունների համար։ Ես ապրում էի երազանքով»,- սոցիալական ցանցերում գրել է 37-ամյա ֆուտբոլիստը, որը ներկայացնում է բելգիական «Անդերլեխտը»։

Վերտոնգենը Բելգիայի հավաքականի ռեկորդակիրն է անցկացրած հանդիպումների քանակով՝ 157:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում