17:09  ,  5 հուլիսի, 2024

Դե լա Ֆուենտե․ Իսպանիա - Գերմանիա դիմակայությունը կարող էր լինել եզրափակիչում

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն Գերմանիայի հետ առաջիկա դիմակայությունում ակնկալում է հավասար պայքար։ Թիմերը կհանդիպեն Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում։

«Կլինի հավասար պայքար։ Իսպանիա - Գերմանիա դիմակայությունը կարող էր լինել եզրափակիչում, բայց ֆուտբոլային մակարդակի վրա խաղը կլինի հավասար։

Գերմանիան միշտ հզոր է սկսում հանդիպումը, բայց մենք կձգտենք դիմագարվել մեկնարկային գրոհներին եւ խլել նախաձեռնությունը։ Առաջին րոպեից 100 տոկոս ջանք գործադրելու դեպքում՝ կհասնենք հաջողության»,- Դե լա Ֆուենտեի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Իսպանիա - Գերմանիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում