23:54  ,  1 փետրվարի, 2023

«Մարսելն» ուժեղ էր «Նանտից» եւ 2 միավոր է հետ ՊՍԺ-ից (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում «Մարսելը» հյուրընկալվեց «Նանտին»։ Խորվաթ Իգոր Տուդորի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

57-րդ րոպեին «Նանտի» բրազիլացի պաշտպան Ժուան Վիկտորը գրավեց սեփական դարպասը։ Ավելացված երրորդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց մարոկկացի կիսապաշտպան Ազեդին Ունաին։

«Մարսելը» 46 միավորով երկրորդն է եւ 2 միավոր է հետ առաջատար ՊՍԺ-ից, որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Նանտը» 13-րդն է՝ 22 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 21-րդ տուր

«Նանտ» - «Մարսել»՝ 0:2 (տեսանյութ)

Ժուան Վիկտոր, 57, ինքնագոլ, Ազեդին Ունաի, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում