12:55  ,  7 դեկտեմբերի, 2022

Բրազիլացի ֆուտբոլիստները շնորհավորել են թիմի մարզիչ Ֆաբիո Մահսերեջյանին ծննդյան օրվա առթիվ (ֆոտո)

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Ֆաբիո Մահսերեջյանը դեկտեմբերի 6-ին նշել է ծննդյան 56-ամյակը։ Քաթարում ընթացող աշխարհի առաջնությունում քառորդ եզրափակիչ դուրս եկած բրազիլացիները շնորհավորել են բրազիլահայ մասնագետին ծննդյան օրվա կապակցությամբ։

Բրազիլիայի հավաքականի պաշտոնական ֆեյսբուքյան էջը լուսանկար է հրապարակել։

Ֆաբիո Մահսերեջյանը Բրազիլիայի հավաքականի մարզչական շտաբում է 2014 թվականից։ Դրանից առաջ նա ֆիզպատրաստության մարզիչ է եղել բրազիլական «Գրեմիոյում» եւ «Կորինտիանսում»։

Քառորդ եզրափակիչում Բրազիլիայի հավաքականը կմրցի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում