20:40  ,  4 հունիսի, 2021

Նարեկ Աբգարյանը Դուբայում կմենամարտի անգլիացի Ջո Հեմի հետ

Բռնցքամարտի Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում 16–րդ մենամարտը կանցկացնի օգոստոսին, հաղորդում է Punch Boxing Armenia–ն։  

Թեթևագույն քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը կմենամարտի Դուբայում (նախնական պայմանավորվածությամբ)։ Մրցակիցը կլինի անգլիացի Ջո Հեմը:

Նարեկ Աբգարյանը նախորդ մենամարտն անցկացրել է 2020թ. դետեմբերի 17-ին Լոս Անջելեսի WildCard Boxnig մարզադահլիճում եւ առաջին պարտությունը կրել պրոֆեսիոնալ ռինգում:

Թեթևագույն քաշային կարգի 8 ռաունդանոց մենամարտում Նարեկ Աբգարյանը պարտվել էր մեքսիկացի Էդուարդու Բաեզին:

Դրանից առաջին նա 14 մենամարտերում միայն հաղթանակ էր տարել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում