Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էրիկ Վարդանյանի մասնակցությամբ ծեծկռտուքի փաստով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կանցկացնի ծառայողական քննություն։ Որոշումն ընդունվել է ՀՖՖ Կարգապահական կոմիտեի հերթական նիստում։
««Լոռի» - «Փյունիկ» խաղի ժամանակահատվածում, խաղի ավարտից հետո կարգուկանուն չապահովելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն` Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ ակումբին տուգանել 150 000 դրամ, տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ անցկացնել ծառայողական քննություն»,- նշվում է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության 34-րդ տուրի «Լոռի» - «Փյունիկ» (2:2) հանդիպման 85-րդ րոպեին մրցավար Արտակ Սիմոնյանը 2:2 հաշվի ժամանակ ակնհայտ 11 մետրանոց չէր նշանակել «Փյունիկի» օգտին: ՀՖՖ-ի մրցավարական կոմիտեն որակազրկել է Արտակ Սիմոնյանին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում