Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 30-րդ տուրում չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» ընդունեց առաջատար «Նոային» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։
28-րդ րոպեին աչքի ընկավ 33-ամյա պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։
«Նոան» 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Փյունիկից»։ «Ուրարտուն» չորրորդն է՝ 44 միավոր։
Առաջնության ավարտին մնացել է 6 տուր։
Հայաստանի առաջնություն, 30-րդ տուր
«Ուրարտու» - «Նոա»՝ 0:1
Հովհաննես Համբարձումյան, 28
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում