16:52  +04,  20 մայիսի, 2019

«Փյունիկը» սայթաքեց Վանաձորում, մրցավարը չնշանակեց ակնհայտ 11 մետրանոց

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 34-րդ տուրի վերջին խաղում առաջատար Երեւանի «Փյունիկը» հյուրընկալվելիս 2:2 հաշվով ավարտեց Վանաձորի «Լոռիի» հետ հանդիպումը: Բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում:

Փոխարինման դուրս եկած Էրիկ Վարդանյանի եւ Մուսա Կոնատեի գոլերի շնորհիվ «Փյունիկը» 2 անգամ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: «Լոռիից» դուբլի հեղինակ դարձավ Հաիթիի հավաքականի հարձակվող Ջոնել Դեսիրեն, որը 16 գոլով միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Վերջնամասում «Փյունիկի» օգտին չնշանակվեց ակնհայտ 11 մետրանոց։

Այս ոչ ոքիից հետո «Փյունիկը» հավաքեց 57 միավոր եւ 2 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: Վերջին խաղում «Փյունիկը» մայիսի 26-ին կընդունի հետնապահ «Արարատին»: «Արարատ-Արմենիան» վերջին 2 խաղերն անցկացնելու է «Արցախի» եւ «Բանանցի» հետ եւ միավորներ չկորցնելու դեպքում կդառնա Հայաստանի չեմպիոն:

Հայաստանի առաջնություն, 34-րդ տուր

Մայիսի 20

«Լոռի» - «Փյունիկ»՝ 2:2

Ջոնել Դեսիրե, 51, 82 – Էրիկ Վարդանյան, 49, Մուսա Կոնատե, 70

Մայիսի 19

«Շիրակ» - «Արարատ-Արմենիա» 0:1 

Ալֆոնս Կասե, 8 

«Արցախ» - «Ալաշկերտ» 1:1

Էդուարդ Ավագյան, 49 – Դենիս Թումասյան, 90

Մայիսի 18

«Բանանց» - «Գանձասար-Կապան» 0:5 

Գեւորգ Նռանյան, 5, Բակար Բալդե, 11, 24, Գեւորգ Օհանյան, 35, Գեղամ Հարությունյան, 90+2

Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: