Հայաստանի առաջնության 34-րդ տուրի «Լոռի» - «Փյունիկ» (2:2) հանդիպումից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք երկու թիմերի խաղացողների մասնակցությամբ։ Տեսանյութում երեւում է, որ «Փյունիկի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը քար է վերցրել եւ փորձել խփել վեճի մասնակիցներից մեկին։
Հիշեցնենք, որ Վանաձորում տեղի ունեցած հանդիպման 85-րդ րոպեին մրցավար Արտակ Սիմոնյանը 2:2 հաշվի ժամանակ ակնհայտ 11 մետրանոց չէր նշանակել «Փյունիկի» օգտին:
ՀՖՖ-ի մրցավարական կոմիտեն որակազրկել է Արտակ Սիմոնյանին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում