ՀՖՖ-ն ծառայողական քննություն կանցկացնի հավաքականի ֆուտբոլիստի մասնակցությամբ ծեծկռտուքի փաստով

16:33   24 մայիսի, 2019

Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էրիկ Վարդանյանի մասնակցությամբ ծեծկռտուքի փաստով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կանցկացնի ծառայողական քննություն։ Որոշումն ընդունվել է ՀՖՖ Կարգապահական կոմիտեի հերթական նիստում։

««Լոռի» - «Փյունիկ» խաղի ժամանակահատվածում, խաղի ավարտից հետո կարգուկանուն չապահովելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն` Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ ակումբին տուգանել 150 000 դրամ, տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ անցկացնել ծառայողական քննություն»,- նշվում է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության 34-րդ տուրի «Լոռի» - «Փյունիկ» (2:2) հանդիպման 85-րդ րոպեին մրցավար Արտակ Սիմոնյանը 2:2 հաշվի ժամանակ ակնհայտ 11 մետրանոց չէր նշանակել «Փյունիկի» օգտին: ՀՖՖ-ի մրցավարական կոմիտեն որակազրկել է Արտակ Սիմոնյանին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։