16:25  ,  24 ապրիլի, 2024

«Փյունիկի» եւ «Նոայի» ներկայացուցիչները՝ Ծիծեռնակաբերդում (ֆոտո)

Երեւանի «Փյունիկի» անձնակազմը և ֆուտբոլիստները ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանի և փոխնախագահ Ռոբերտ Գասպարյանի գլխավորությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Նոա» ՖԱ անձնակազմը նույնպես այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում