Լոնդոնի Օլիմպիական խաղերին մասնակցած վրացի ձյուդոիստ Բեկտիլ Շուկվանին պատրասվում է դիմել Միջազգային դատարան Լոնդոնի Խաղերում տեղի ունեցած իրադարձությունների համար, հաղորդում է newsgeorgia.ru-ն:
Հիշեցնենք, որ Լոնդոնի Խաղերի օրերին վրացի ձյուդոիստ փախել էր Օլիմպիական ավանից: Մարզիկը նման քայլի էր դիմել, քանի որ Վրաստանի սպորտի նախարարի տեղակալ Գիի Ուդեսանին սպառնացել է նրան:
Ձյուդոիստի խոսքով՝ Օլիմպիական խաղերի մեկնարկից Վրաստանի պատվիրակության ղեկավարները հոգեբանական ճնշում են գործադրել իր վրա: Սպորտի նախարարի տեղակալը հրապարակայնորեն վիրավորել էր 30-րդ Օլիմպիական խաղերում անհաջող հանդես եկած Շուկվանին, ով «Վրացական երազանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդի համախոհն է:
Սպորտի նախարարի տեղակալը հերքել է մեղադրանքը: Նկատենք, որ Շուկվանին միակ վրացի մարզիկն է, ում ելույթը չի ցուցադրվել Վրաստանի հեռուստատեսությամբ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի