23:40  ,  9 սեպտեմբերի, 2012

Չինացիներն անգերազանցելի էին Լոնդոնի Պարալիմպիկ խաղերում

Լոնդոնում կայացած 14-րդ Պարալիմպիկ խաղերի ընդհանուր հաշվարկում առաջին տեղը զբաղեցրեց Չինաստանի պատվիրակությունը:

Չինացիները նվաճեցին 91 ոսկե, 71 արծաթե եւ 65 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում ռուսներ են՝ 36 ոսկի, 38 արծաթ եւ 28 բրոնզ: Սա ռուսների լավագույն մրցելույթն էր Պարալիմպիկ խաղերում:

Լավագույն եռյակը եզրափակեց Մեծ Բրիտանիայի պատվիրակությունը, որը նվաճել է 34 ոսկե, 43 արծաթե եւ 43 բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ Լոնդոնի Պարալիմպիկ խաղերում Հայաստանը ներկայացնում էին ծանրորդ Գրետա Վարդանյանը եւ լողորդ Մարգարիտա Հովակիմյանը: Ծանրամարտի կանանց մինչեւ 48 կգ քաշային կարգում հանդես եկած Գրետա Վարդանյանը երկամարտում գրանցեց 82 կգ՝ ցույց տալով վերջին արդյունքը: Գրետան զբաղեցրեց նախավերջին՝ 7-րդ տեղը, քանի որ Հարավային Կորեան ներկայացնող մարզուհին մրցահարթակ դուրս չեկավ: 100 մետր բրաս լողաոճում Մարգարիտա Հովակիմյանը գրավել էր վերջին՝ 14-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս