Լոնդոնի Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերի բացման արարողությունների ժամանակ ամերիկյան պատվիրակությունների դրոշները փոխանցվել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
Օբաման հանդիպել է երկու պատվիրակությունների մարզիկների հետ: Հանդիպմանը ներկա են եղել մոտ 400 ամերիկացի օլիմպիականներ: Դրոշները Օբամային են փոխանցել ամերիկացի դրոշակակիրներ, սուսերամարտիկ Մարիել Զագունիսը եւ Պարալիմպիկ խաղերի մասնակից, լողորդ Բրեդ Սնայդերը, հաղորդում է boston.com-ը:
Հիշեցնենք, որ 30-րդ ամառային Օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի հավաքականը նվաճեց 104 մեդալ, այդ թվում 46 ոսկե եւ գրավեց առաջին տեղը ոչ պաշտոնական թիմային հաշվարկում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:27 , 11 նոյեմբերի 
20:01 , 11 նոյեմբերի
19:49 , 11 նոյեմբերի
19:16 , 11 նոյեմբերի 
18:33 , 11 նոյեմբերի
18:02 , 11 նոյեմբերի
17:25 , 11 նոյեմբերի 
16:55 , 11 նոյեմբերի
16:11 , 11 նոյեմբերի 
15:01 , 11 նոյեմբերի