Լոնդոն-2012. Օլիմպիական ավանից փախած վրացի ձյուդոիստը կդիմի դատարան

12:36   14 օգոստոսի, 2012

Լոնդոնի Օլիմպիական խաղերին մասնակցած վրացի ձյուդոիստ Բեկտիլ Շուկվանին պատրասվում է դիմել Միջազգային դատարան Լոնդոնի Խաղերում տեղի ունեցած իրադարձությունների համար, հաղորդում է newsgeorgia.ru-ն:

Հիշեցնենք, որ Լոնդոնի Խաղերի օրերին վրացի ձյուդոիստ փախել էր Օլիմպիական ավանից: Մարզիկը նման քայլի էր դիմել, քանի որ Վրաստանի սպորտի նախարարի տեղակալ Գիի Ուդեսանին սպառնացել է նրան:

Ձյուդոիստի խոսքով՝ Օլիմպիական խաղերի մեկնարկից Վրաստանի պատվիրակության ղեկավարները հոգեբանական ճնշում են գործադրել իր վրա: Սպորտի նախարարի տեղակալը հրապարակայնորեն վիրավորել էր 30-րդ Օլիմպիական խաղերում անհաջող հանդես եկած Շուկվանին, ով «Վրացական երազանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդի համախոհն է:

Սպորտի նախարարի տեղակալը հերքել է մեղադրանքը: Նկատենք, որ Շուկվանին միակ վրացի մարզիկն է, ում ելույթը չի ցուցադրվել Վրաստանի հեռուստատեսությամբ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.