14:22  +04,  22 սեպտեմբերի, 2018

Արթուր Վանեցյան. Վարդան Մինասյանի հրաժարականն անսպասելի էր (ֆոտո)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականը։

«Վարդան Մինասյանի հրաժարականն անսպասելի էր։ Հիմա շատ ակտիվ պետք է աշխատենք նոր մարզիչի նշանակման ուղղությամբ։ Կան մի քանի թեկնածուներ Հայաստանից եւ դրսից։ Նրանց անունները չեմ կարող նշել։ Առաջիկա օրերին կներկայացվի։

Ես որեւէ կերպ չեմ միջամտելու ազգային հավաքականի կազմի ձեւավորմանը։ Գլխավոր մարզիչն ու մարզչական շտաբն է որոշելու։

Ազգային հավաքականի հանդիպումների տոմսերի գինը կնվազի։ Ամենաէժանը հիմա 4 հազար է, կդառնա հազար դրամ»,– ասել է Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը ՀՖՖ ժողովում միաձայն ընտրվել է կազմակերպության նախագահ՝ փոխարինելով 16 տարի պաշտոնավարած Ռուբեն Հայրապետյանին։

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: