16:37  ,  17 հուլիսի, 2018

Մարադոնա. Ֆրանսիան աշխարհի չեմպիոն դարձավ հորինած 11 մետրանոցի շնորհիվ

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի նախկին խաղացող եւ գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան քննադատել է աշխարհի առաջնության եզրափակիչում մրցավարների գործողությունները։

«Ֆրանսիան աշխարհի չեմպիոն դարձավ հորինած 11 մետրանոցի շնորհիվ։ Կրկնապատկերի դիտումը պետք է երաշխավորի արդար որոշում։

Եզրափակիչում ես չտեսա ֆուտբոլիստի, որը կկարողանար զարմացնել ինձ։ Չկան անմոռանալի գոլեր։ Այո, Նեյմարն ու Մեսին խաղում են, բայց չունեն օգնականներ, Ազարի հետ են Լուկակուն ու Մերտենսը, Բելգիան շատ լավ թիմ է, բայց նույնիսկ նրանց ես չեմ տեսնում աշխարհի չեմպիոնի դերում»,– Մարադոնայի խոսքը մեջբերում է «Прессбол»–ը։

Հիշեցնենք, որ Մոսկվայում տեղի ունեցած եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 4։2 հաշվով հաղթել է Խորվաթիայի թիմին։ Երկրորդ գոլը ֆրանսիացիները խփեցին 11 մետրանոցից հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով