21:44  ,  15 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Անհատական մրցանակակիրները (ֆոտո)

Ռուսաստանում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հայտնի են մի շարք անվանակարգերի հաղթողները։

Առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը բաժին է հասել Ֆրանսիայի հավաքականի 19-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին։ ԱԱ-2018-ի լավագույն ֆուտբոլիստը Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչն է։ 6 գոլով լավագույն ռմբարկուի մրցանակը կստանա անգլիացի Հարի Քեյնը, իսկ լավագույն դարպասապահը բելգիացի Տիբո Կուրտուան է։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիան 4։2 հաշվով հաղթեց Խորվաթիային և երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս