16:28  ,  12 հուլիսի, 2018

Դարիո Շիմիչ․ Լուկա Մոդրիչն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է

Իտալական «Միլանի» եւ Խորվաթիայի հավաքականի նախկին խաղացող Դարիո Շիմիչը խորվաթների ավագ, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին համարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։

«Մոդրիչն այս առաջնության լավագույն խաղացողն է։ Նա բացարձակ արժանի է «Ոսկե գնդակի»։ Այս պահին նա է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։

Մեր հավաքականում կան գերազանց փորձառու խաղացողներ, որոնք գիտեն՝ ինչպես հաղթել․ Մոդրիչ, Ռակիտիչ, Մանջուկիչ, Սուբաշիչ։ Նրանք կհասցնեն վերականգնվել մինչեւ եզրափակիչ։ Նրանցից մի քանիսն արդեն հաղթել են Չեմպիոների լիգայում։ Աշխարհի առաջնության եզրափակիչ հասնելու գիտակցումը լրացուցիչ ուժ կտա։

Միշտ դժվար է համեմատել 1998 թվականի հավաքականն ու այսօրվա թիմը։ Այն ժամանակ մեր երկիրը երիտասարդ էր, հիմա ավելի հեշտ է հասնել արդյունքի։ Եզրափակիչը հրաշալի է, մնում է հաղթել»,- ասել է 1998թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Շիմիչը Sport-express-ին։

Հիշեցնենք, որ խորվաթները Անգլիայի հավաքականին հաղթեցին լրացուցիչ ժամանակում Մարիո Մանջուկիչի խփած գոլի շնորհիվ՝ 2։1։

Հուլիսի 15-ին «Լուժնիկիում» կայանալիք Ֆրանսիա - Խորվաթիա եզրափակիչ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով