18:12  ,  24 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Անգլիա - Պանամա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի Անգլիա - Պանամա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, որը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Անգլիայի հավաքականի հարձակվողը 5 գոլով մրցաշարի ընթացիկ լավագույն ռմբարկուն է։ 4-ական գոլ են խփել պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն եւ բելգիացի Ռոմելու Լուկակուն։

Հիշեցնենք, որ Նիժնի Նովգորոդում տեղի ունեցած խաղում Անգլիայի հավաքականը հաղթել է 6։1 հաշվով եւ 6 միավորով ապահովել 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հունիսի 28-ին կայանալիք երրորդ տուրի խաղում Անգլիան խմբում առաջին տեղը կվիճարկի Բելգիայի հետ, որը եւս երկու հաղթանակից հետո դուրս է եկել փլեյ-օֆֆ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով