09:50  ,  23 հունիսի, 2018

Սալահը՝ Չեչնիայի պատվավոր քաղաքացի (ֆոտո)

Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը Եգիպտոսի հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին շնորհել է երկրի պատվավոր քաղաքացու կոչում։

«Վստահ եմ, որ «Ախմատը» և Եգիպտոսի հավաքականը ապագայում ընկերական հանդիպում կանցկացնեն Գրոզնիում»,- ВКонтакте-ի իր պաշտոնական էջում գրել է Քադիրովը։

Եգիպտոսի հավաքականը աշխարհի առաջնության խմբային փուլում պարտվեց Ուրուգվային և Ռուսաստանին։ Վերջին տուրում Էկտոր Կուպերի գլխավորած թիմի մրցակիցը Սաուդյան Արաբիան է։ Հանդիպումը տեղի կունենա հունիսի 25-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով