14:15  ,  17 հունիսի, 2018

Մոուրինյո․ Գերմանացիները գիտեն իրենց ուժեղ կողմերը և գիտեն, թե ինչ է հարկավոր հաղթանակի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է ԱԱ-2018-ի խմբային փուլի Գերմանիա - Մեքսիկա հանդիպման մասին։

«Գերմանացիները գիտեն իրենց ուժեղ կողմերը և գիտեն, թե ինչ է հարկավոր հաղթանակի համար։ Մեքսիկան հետաքրքիր թիմ է, ստեղծագործական և ուրախ։ Նրանց ֆուտբոլիստները հաճույքով են խաղում։ Բայց ամեն դեպքում Գերմանիան, դա ուժ է»,- RT հեռուստաընկերության եթերում ասել է Մոուրինյոն։

Գերմանիան – Մեքսիկա հանդիպումը տեղի կունենա հունիսի 17-ին «Լուժնիկիում»։ Կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով