21:27  ,  14 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Ռուսաստան - Սաուդյան Արաբիա հանդիպման լավագույն խաղացողը  

Ռուսաստանի հավաքականի հարձակվող Դենիս Չերիշևը ճանաչվել է ԱԱ-2018-ի բացման խաղի լավագույն խաղացող, հայտնում է FIFA-ի պաշտոնական կայքը։

«Լուժնիկիում» կայացած խաղում, որում Ռուսաստանի հավաքականը 5։0 հաշվով հաղթեց Սաուդյան Արաբիային, Դենիս Չերիշևը դարձավ դուբլի հեղինակ։

Իսպանական «Վիլյառեալի» հարձակվողը փոխարինման դուրս եկավ 24-րդ րոպեին (վնասվածք էր ստացել Ալան Ձագոևը)։

Հունիսի 15-ին A խմբի մյուս խաղում կմրցեն Եգիպտոսի և Ուրուգվայի հավաքականները։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով