13:44  +04,  5 մայիսի, 2018

Կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն Եվգենյա Մեդվեդեւան հնարավոր է ներկայացնի Հայաստանը

Կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդեւան, հնարավոր է, փոխի մարզական քաղաքացիությունը՝ ներկայացնելով Հայաստանը, հաղորդում է ռուսական allsportinfo գործակալությունը:

Նշվում է, որ Մեդվեդեւայի համար առաջիկա տարիներին բարդ կլինի դիմանալ մրցակցությանը եւ մշտական տեղ ունենալ Ռուսաստանի հավաքականում՝ հաշվի առնելով կանանց մենասահքում չեմպիոնական տարիքի նվազումն ու մի քանի ռուս պատանի տաղանդավոր գեղասահորդուհիների հաջողությունները: Հայաստանի հավաքականը ներկայացնելու հավանականությունը մեծ է՝ հաշվի առնելով, որ նրա հայրը հայ է՝ Արման Բաբասյան:

Մայիսի 4-ին հայտնի էր դարձել, որ Մեդվեդեւան դադարեցրել է համագործակցությունը մարզիչ Էթերի Տուտբերիձեի հետ: 18-ամյա մարզուհին հունիսին կմեկնի Կանադա եւ կսկսի մարզվել հռչակավոր Բրայան Օրսերի ղեկավարությամբ: Օրսերը կրկնակի օլիմպիական չեմպիոն Յուձյուրու Հանյուի եւ աշխարհի կրկնակի չեմպիոն Խաֆյեր Ֆերնանդեսի մարզիչն է:

Մարզական քաղաքացիություն փոխելու գործընթացը տեւում է երկու տարի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ