19:03  ,  1 հոկտեմբերի, 2026

Կառլեն Հովհաննիսյան. 8 օրվա մեջ 3 հանդիպումը բարդ է, բայց հավաքականը պատրաստ է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Ակրոնի» կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը Կիպրոսի դեմ Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպման նախօրեին տեղի ունեցած նախախաղային ասուլիսում պատմել է թիմի վիճակի մասին։

«8 օրվա մեջ 3 հանդիպումը բարդ է, բայց հավաքականը պատրաստ է, միանշանակ գնալու ենք հաղթանակի, ֆիզիկապես պատրաստ ենք։

Բոլոր ֆուտբոլիստներն էլ շատ կարեւոր են հավաքականի համար, բոլորի բացակայությունն էլ զգում ենք, բայց բոլորին էլ կարող ենք փոխարինել եւ աշխատել այդ ուղղությամբ։

Չեռնոգորիայից կրած պարտությունից հետո տրամադրվածությունը միայն մարտական է, թիմը պատրաստ է, շատ լավ ֆուտբոլիստներ են հավաքված եւ շատ լավ թիմ է։ Զգում եմ, որ շատ լավ ապագա ունի այս թիմը»,- ասել է Կառլեն Հովհաննիսյանը։

Ազգերի լիգայի առաջին տուրում Հայաստանի թիմը 2։0 հաշվով հաղթել էր Լատվիային, երկրորդ տուրում 2։3 հաշվով պարտվել էր Չեռնոգորիային։ Երրորդ տուրի Կիպրոս - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին Նիկոսիայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News