21:58  ,  1 հոկտեմբերի, 2026

Մեսին դարձել է իսպանական «Էլդենսե» ակումբի սեփականատերը

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դարձել է իսպանական Սեգունդայում (երկրորդ լիգա) հանդես եկող «Դեպորտիվո Էլդենսե» ակումբի սեփականատերը, հաղորդում է ակումբի կայքը։

«Պաշտոնապես հայտնում են, որ Լիոնել Մեսին ձեռք է բերել ակումբը, ինչը նշանավորում է նոր փուլ ավելի քան 100-ամյա ակումբի պատմության մեջ։

Սկսվում է երկարաժամկետ նախագիծ, որն ուղղված է ակումբի մարզական, ինստիտուցիոնալ եւ սոցիալական զարգացմանը։

1921 թվականին հիմնադրված «Էլդենսեն» սկսում է հավակնություններով լի նոր փուլ պրոֆեսիոնալ ֆուտբոլում դիրքերն ամրապնդելու եւ զարգանալու նպատակով՝ պահպանելով արմատները, պատմությունը եւ կապույտ-կարմիր գույները։

Գործարքը սպասում է Կենտրոնական մարզական դեպարտամենտի թույլտվությանը՝ Սպորտի մասին օրենքի պայմանների համապատասխանությամբ»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։

Սեգունդայի 7 տուրից հետո «Էլդենսեն» 5 միավորով 19-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print