18:16  ,  1 հոկտեմբերի, 2026

Վյաչեսլավ Աֆյանը չի մասնակցի Իտալիայի Մ-21 հավաքականի դեմ խաղին

«Փյունիկի» կիսապաշտպան Վյաչեսլավ Աֆյանը Հայաստանի Մ-21 հավաքականում  առաջին մարզումից հետո ցավեր է զգացել ու բուժզննում անցել, որից հետո պարզ է դարձել, որ նա չի կարող շարունակել մարզումները, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը պատրաստվում է Իտալիայի ու Չեռնոգորիայի դեմ խաղերին։

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի Մ-21 հավաքականը տանը կհանդիպի Իտալիայի հասակակիցներին, հոկտեմբերի 5-ին՝ կհյուրընկալվի Չեռնոգորիայի Մ-21 հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News