23:39  ,  27 փետրվարի, 2018

Եվգենյա Մեդվեդեւայի հայրը պատմել է, թե ինչու է դուստրը փոխել հայկական ազգանունը

Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 18-ամյա ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդեւայի հայրը պատմել է, որը դուստրը հայկական ազգանունը փոխել է իր համաձայնությամբ: Արման Բաբասյանի հետ զրուցել է mk.ru-ն: Մեդվեդեւան Եվգենյայի տատի աղջկական ազգանունն է:

«Ազգանվան փոփոխությունը տեղի է ունեցել բացառապես իմ համաձայնությամբ: Այն պահին դա ճիշտ որոշում էր: Որեւէ պատճառ կամ ահավոր պատմություններ փնտրելն անիմաստ է, քանի որ ոչ մի պատմություն չկա: Հույս ունեմ՝ այս թեման մեկընդմիշտ փակված է»,- ասել է Արման Բաբասյանը, որը գործարար է:

Նա պատմել է, որ ծնվել է Երեւանում, իսկ 16 տարեկանում ծնողների եւ կրտսեր եղբոր հետ տեղափոխվել է Մոսկվա, սպորտով պրոֆեսիոնալ չի զբաղվել: Եվգենյա Մեդվեդեւայի մայրը նախկին գեղասահորդուհի է, Մոսկվայի չեմպիոն՝ Ժաննա Դեվյատովան: Սակայն կոտրվածքի պատճառով կարիերան ավարտվել է:

Բաբասյանն ու Դեվյատովան բաժանված են: Եվգենյան գեղասահքի խմբակ է գնացել երեք տարեկանում, մոր որոշմամբ: Հայրը նույնպես կողմ է եղել այդ ընտրությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում