22:27  ,  1 հոկտեմբերի, 2026

Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց իտալացիներին

Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի Մ-21 հավաքականն ընդունեց իտալացիներին եւ պարտվեց 0:1 հաշվով։

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը գոլ բաց թողեց ավելացված 5-րդ րոպեին։ Աչքի ընկավ «Միլանի» 19-ամյա հարձակվող Ալֆաջիո Սիսեն։

Դրանից առաջ ֆրանսիական «Փարիզի» 22-ամյա հարձակվող Լուկա Կոլեոշոն 77-րդ րոպեին չէր կարողացել արդյունավետ իրացնել 11-մետրանոցը։

Հայաստանի Մ-21 հավաքականը 9-րդ պարտությունը կրեց 9 խաղում եւ E խմբի վերջին տեղում է։

Վերջին տուրում Հայաստանի Մ-21 հավաքականը հոկտեմբերի 5-ին կհյուրընկալվի Չեռնոգորիայի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News