21:39  ,  7 փետրվարի, 2018

Օբամեյանգ. Մխիթարյանի տրանսֆերը մեծ ազդեցություն ունեցավ իմ ընտրության վրա

Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը պատմել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմ ազդել է իր որոշման վրա:

«Հրաշալի է դարձյալ խաղալ Մխիթարյանի հետ նոր թիմում: Դա նման է եղբորդ հետ վերամիավորմանը: Հենրիխը զանգել է ինձ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ եւ հարցրել է իմ որոշման մասին: Ես էլ նրան էի հարցնում, թե ինչ մտադրություններ ունի: Նա հայտնեց, որ արդեն կնքել է պայմանագիրը: Նրա տրանսֆերը մեծ ազդեցություն ունեցավ իմ ընտրության վրա»,- Օբամեյանգի խոսքը մեջբերում է Arsenal Weekly Podcast-ը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանն ու Օբամեյանգը 2013-2016 թվականներին հանդես են եկել Դորտմունդի «Բորուսիայում»:

Ֆոտո՝ twitter.com/arsenal

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս