20:45  ,  7 փետրվարի, 2018

Ֆալկաոն վնասվածք է ստացել

Ֆրանսիայի չեմպիոն «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն չի կարողանա խաղադաշտ դուրս գալ երեք շաբաթ, հաղորդում է ակումբի մամուլիծառայությունը: Կոլումբացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Լիոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի խաղում: «Մոնակոն» հաղթել էր 3:2 հաշվով, Ֆալկաոն աչքի էր ընկել 36-րդ րոպեին, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում վնասվածք ստացել: Նրա մոտ ախտորոշվել է ձախ ազդրի մկանների վնասվածք:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Ֆալկաոն մասնակցել է 20 հանդիպման, խփել է 17 գոլ:

Ֆոտո՝ twitter.com/AS_Monaco

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս