16:45  ,  7 փետրվարի, 2018

Ալեքսիս Սանչեսը դատապարտվել է 16 ամսվա ազատազրկման

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Ալեքսիս Սանչեսն Իսպանիայի դատարանի որոշմամբ դատապարտվել է 16 ամսվա ազատազրկման, սակայն կխուսափի բանտարկությունից։

Sport.es-ի համաձայն՝ չիլիացի հարձակվողը մեղավոր է ճանաչվել 2012-2013 թվականներին «Բարսելոնայում» խաղալու տարիներին իր իմիջային իրավունքների վաճառքի վերաբերյալ Իսպանիայի դատախազությանը սխալ տեղեկություններ տրամադրելու համար։ Դրա պատճառով նա կվճարի մոտ մեկ միլիոն եվրո տուգանք՝ գումարած տոկոսներ։

Վերջերս Լոնդոնի «Արսենալից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Սանչեսը խոստովանել է, որ իր իմիջային իրավունքների վաճառքի վերաբերյալ ֆինանսական տեղեկությունները թաքցրել է 2 արտասահմանյան ընկերությունների միջոցով։

Ֆոտո՝ https://twitter.com/alexis_sanchez

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս