14:03  ,  7 փետրվարի, 2018

Ղուկաս Պողոսյանը պայմանագիր կնքեց «Գորոդեյայի» հետ

Երեւանի «Բանանցից» հեռացած Ղուկաս Պողոսյանը պաշտոնապես դարձել է Բելառուսի Բարձրագույն լիգայում հանդես եկող «Գորոդեյայի» ֆուտբոլիստ։

Բելառուսական ակումբի կայքը հայտնում է, որ 24-ամյա կիսապաշտպանի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։

Այս օրերին Ղուկաս Պողոսյանը «Գորոդեյայի» կազմում մասնակցում Լեհաստանում ընթացող հավաքի, որը կտեւի մինչեւ փետրվարի 18-ը։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Բանանցի» կազմում անցկացրած 14 հանդիպումներում խփել է 1 գոլ: Նախկինում նա հանդես է եկել նաեւ Հայաստանի պատանեկան, երիտասարդական ու ազգային հավաքականներում, Երեւանի «Փյունիկում» եւ Գյումրիի «Շիրակում»: Վերջերս նա «Գորոդեյայի» կազմում գոլի հեղինակ էր դարձել ստուգողական խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս