15:15  ,  7 փետրվարի, 2018

Կուրտուայի գործակալը պարբերաբար հանդիպում է «Ռեալի» ներկայացուցիչների հետ

Լոնդոնի «Չելսիի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի գործակալ Քրիստոֆ Էնրոտայան պատմել է, որ մշտապես կապի մեջ է Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչների հետ։ Արքայական ակումբը 25-ամյա դարպասապահին դիտարկում է որպես կոստառիկացի Կեյլոր Նավասին փոխարինող։

«Ես կանոնավոր կերպով հանդիպում եմ «Ռեալի» մենեջերների հետ եւ գնահատում իրավիճակը։ Իմ աշխատանքը նրան միշտ տեղեկություններ հասցնելն է։ Տիբոն ցանկանում է խաղալ առաջատար ակումբներում։ Նա տիտղոսներ նվաճելու գործում կօգնի ցանկացած ակումբի»,- գործակալի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ Տիբո Կուրտուան 2011-2014-ը խաղացել է Իսպանիայում՝ վարձավճարով հանդես գալով Մադրիդի «Աթլետիկոյում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս