10:44  ,  7 փետրվարի, 2018

Դանի Ալվեսը՝ դարպասապահ (ֆոտո)

ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեսը «Սոշոյի» դեմ Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղի վերջնամասում հայտնվել է դարպասապահի դերում:

90-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել ՊՍԺ-ի գերմանացի դարպասապահ Կեւին Տրապը, իսկ փարիզցիներն արդեն կատարել էին բոլոր փոխարինումները: Ալվեսը տեղ է զբաղեցրել դարպասում եւ գոլ բաց չի թողել վերջին րոպեներին:

Հիշեցնենք, որ այդ խաղում ՊՍԺ-ն արտագնա հաղթնաակ էր տարել 4:1 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ: Ունաի Էմերիի գլխավորած թիմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս