10:24  ,  7 փետրվարի, 2018

Մեսին որոշել է երրորդ զավակի անունը (ֆոտո)

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հայտնել է, որ իր երրորդ զավակին անվանակոչելու է Չիրո:

Մեսին Instagram-ում հրապարակել է իր կին Անտոնելա Ռոկուցոյի լուսանկարը, որը վերնագրել է. «Baby Ciro»:

Հիշեցնենք, որ վերջերս 30-ամյա ֆուտբոլիստի կինը հաստատել էր, որ դարձյալ երեխայի է սպասում: Մեսին ու Ռոկուցոն ունեն 2 որդի: Նրանց որդիներից Մատեոն ծնվել է 2012-ին, իսկ Տյագոն՝ 2015-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս