12:12  ,  7 փետրվարի, 2018

«Նիտրայում» առաջին գոլը խփած Վահագն Միլիտոսյանի ակումբակիցների պարը հայկական երգի ներքո

Սլովակիայի Բարձրագույն լիգայում հանդես եկող «Նիտրան» Կիպրոսում շարունակվող հավաքի ընթացքում նախօրեին ստուգողական հանդիպում է անցկացրել ռուսական «Ուֆայի» հետ եւ բավարարվել ոչ ոքի արդյունքով՝ 0:0: «Նիտրայի» կազմում առաջին խաղակեսին մասնակցել է 24-ամյա հարձակվող Վահագն Միլիտոսյանը:

Լեհական «Շլենսկի» դեմ նախորդ ստուգողական խաղում (2:3) Միլիտոսյանն առաջին գոլն է խփել «Նիտրայի» կազմում: Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում հայ ֆուտբոլիստի ակումբակիցները պարում հայկական երգի ներքո:

Հիշեցնենք, որ Վահագն Միլիտոսյանը վերջերս Սլովակիայի երկրորդ դիվիզիոնի «Կոմարնո» ակումբից էր տեղափոխվել «Նիտրա», որի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր: Հայ հարձակվողը նախկինում հանդես է եկել ֆրանսիական «Լավալում», «Գրենոբլում», հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքականից:

Սլովակիայի երկրորդ դիվիզիոնի ընթացիկ առաջնությունում Միլիտոսյանը մասնակցել է 15 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս