«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դուայթ Յորքն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությանը Լոնդոնի «Արսենալ»:
«Մի մոռացեք, որ Մխիթարյանը հրաշալի սկսեց մրցաշրջանը: Հետագայում նրա մոտ անկում սկսվեց ինչ-ինչ պատճառներով: Հնարավոր է, որ դա կապված էր մարզավիճակը կորցնելու կամ վստահության պակասի հետ: Սակայն նա հրաշալի կհամապատասխաներ «Արսենալին»: Այն, որ Մխիթարյանը որակյալ խաղացող է, նա դա արդեն ցուցադրել է «Օլդ Տրաֆորդում»: Դա նոր մարտահրավեր է նրա համար, ինչը կարող է որոշիչ դեր խաղալ տեղափոխության հարցում»,- Տրինիդադ եւ Տոբագոյի հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է TalkSport-ը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հաստատել էր լուրերը, որ Հայաստանի հավաքականի ավագը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ», իսկ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը՝ հակառակ ուղղությամբ: Իտալացի գործակալի խոսքով՝ հայ կիսապաշտպանը դեռ որոշում չի կայացրել եւ ամեն բան կախված է նրանից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:20 , 24 սեպտեմբերի 
00:13 , 24 սեպտեմբերի
23:06 , 23 սեպտեմբերի
22:28 , 23 սեպտեմբերի 
21:30 , 23 սեպտեմբերի
21:13 , 23 սեպտեմբերի
20:01 , 23 սեպտեմբերի
19:11 , 23 սեպտեմբերի
19:05 , 23 սեպտեմբերի
18:56 , 23 սեպտեմբերի