21:30  ,  23 սեպտեմբերի, 2026

Փարամազյանի անվան միջազգային մրցաշարի եզրափակիչ գոտեմարտերը Քաջարանում՝ ուղիղ

Քաջարանի մարզահամալիրում մեկնարկել են Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի առաջին եզրափակիչ գոտեմարտերը։

NEWS.am-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում Քաջարանից։

Մրցաշարին մասնակցում են պատանի ըմբիշներ մարզիկներ 11 երկրներից` Հայաստան, Վրաստան, Իրան, Քաթար, Շվեդիա, Հունաստան, Գերմանիա, Ղրղզստան, Ուզբեկստան, Լիտվա, Ռուսաստան։

Մրցաշարին ներկա են նաև հռչակավոր ըմբիշներ, Ռուսատանը ներկայացնող Դավիթ Չակետաձեն, որը Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի չեմպիոն է,

Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանը, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը,

Մ-17 աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի չեմպիոն, Բաքվում անցկացված 2026 թ. Մ-17 աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Ջանես Նազարյանը։

Նման միջազգային կարգի մրցաշարը աննախադեպ է Սյունիքի պատմության մեջ։

Մրցաշարը կազմակերպվել է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի բարձր հովանու ներքո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news