22:28  ,  23 սեպտեմբերի, 2026

Բռնցքամարտի ԵԱ․ Արթուր Բազեյանն ու Մարատ Միքայելյանը պարտվեցին քառորդ եզրափակիչում

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Բազեյանն ու Մարատ Միքայելյանը չկարողացան դուրս գալ կիսաեզրափակիչ։

Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր  Արթուր Բազեյանը (60 կգ) 1:4 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ալեն Ռուստեմովսկուն։

Եվրոպայի Մ-23 առաջնության արծաթե մեդալակիր Մարատ Միքայելյանը (75 կգ) 2:3 հաշվով պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, անգլիացի Կալում Մաքինին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news