Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 25-29-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
Հավաքականի գլխավոր մարզիչն է Միշա Ջորկաեֆը, որը հրապարակել է կազմը։
Հոկտեմբերի 1-ին Հայաստանի թիմը կմեկնի Ուզբեկստան՝ մասնակցելու Տաշքենդում անցկացվելիք ընկերական մրցաշարի, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Հայաստանի Մ-20 հավաքականը Տաշքենդում կանցկացնի 3 հանդիպում՝ մրցելով Ուզբեկստանի, Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի հավաքականների դեմ։
Հոկտեմբերի 2
Ուզբեկստան - Հայաստան՝ 17։00
Հոկտեմբերի 4
Ռուսաստան - Հայաստան՝ 14։00
Հոկտեմբերի 6
Սաուդյան Արաբիա - Հայաստան՝ 14։00
Հավաքական են հրավիրվել հետևյալ խաղացողները․
Դարպասապահներ
Արտյոմ Դավիդով - ԲԿՄԱ
Վաչե Գաբրիելյան - «Սարդարապատ»
Սարգիս Դերձակյան - «Միկա»
Պաշտպաններ
Արթուր Միխայելյան - «Գանձասար»
Գոռ Գրիգորյան - «Նոա-2»
Գոռ Վասիլյան - «Նոա-2»
Վանիկ Սուքիասյան - «Կոսմոս»
Մարատ Բաբայան - «Նոա-2»
Կարեն Հովակիմյան - ԲԿՄԱ
Ժորա Դադամյան - «Ուրարտու»
Արման Իսայան - ԲԿՄԱ-2
Արամ Բարխուդարյան - ԲԿՄԱ-2
Կիսապաշտպաններ
Գագիկ Հովհաննիսյան - ԲԿՄԱ-2
Արման Առաքելյան - ԲԿՄԱ
Հարություն Մանուկյան - ԲԿՄԱ
Արտակ Գալստյան - ԲԿՄԱ-2
Մարտին Գալստյան - «Փյունիկ-2»
Գոռ Մանուկյան - «Ուրարտու-2»
Վահե Հովհաննիսյան - «Ուրարտու-2»
Արթուր Մանուկյան - ԲԿՄԱ
Նարեկ Ալեքսանյան - «Օլիմպիա»
Սարգիս Շահվերդյան - «Արարատ Արմենիա»
Սեդրակ Մովսիսյան - ԲԿՄԱ
Հարձակվողներ
Սուրեն Կիրակոսյան - ԲԿՄԱ
Արշակ Պետրոսյան - ԲԿՄԱ
Արամե Մինասյան - «Մուրսիա»
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:01 , 23 սեպտեմբերի
19:11 , 23 սեպտեմբերի
19:05 , 23 սեպտեմբերի
18:56 , 23 սեպտեմբերի 
18:27 , 23 սեպտեմբերի
17:11 , 23 սեպտեմբերի 
17:07 , 23 սեպտեմբերի
16:37 , 23 սեպտեմբերի
15:51 , 23 սեպտեմբերի
15:38 , 23 սեպտեմբերի