Դուայթ Յորք. Հենրիխ Մխիթարյանը հրաշալի կհամապատասխաներ «Արսենալին»

10:24   17 հունվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դուայթ Յորքն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությանը Լոնդոնի «Արսենալ»:

«Մի մոռացեք, որ Մխիթարյանը հրաշալի սկսեց մրցաշրջանը: Հետագայում նրա մոտ անկում սկսվեց ինչ-ինչ պատճառներով: Հնարավոր է, որ դա կապված էր մարզավիճակը կորցնելու կամ վստահության պակասի հետ: Սակայն նա հրաշալի կհամապատասխաներ «Արսենալին»: Այն, որ Մխիթարյանը որակյալ խաղացող է, նա դա արդեն ցուցադրել է «Օլդ Տրաֆորդում»: Դա նոր մարտահրավեր է նրա համար, ինչը կարող է որոշիչ դեր խաղալ տեղափոխության հարցում»,- Տրինիդադ եւ Տոբագոյի հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է TalkSport-ը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հաստատել էր լուրերը, որ Հայաստանի հավաքականի ավագը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ», իսկ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը՝ հակառակ ուղղությամբ: Իտալացի գործակալի խոսքով՝ հայ կիսապաշտպանը դեռ որոշում չի կայացրել եւ ամեն բան կախված է նրանից:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.