19:05  ,  23 սեպտեմբերի, 2026

Ռոբերտ Հովհանիսյանը հաղթեց Ուեսլի Սոյին եւ փրկեց Հայաստանի թիմին պարտությունից

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ ոքի (2:2) խաղաց վարկանիշային առաջատար ԱՄՆ-ի թիմի հետ։

Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի, Շանթ Սարգսյանը՝ Հանս Նիմանի հետ։ Գաբրիել Սարգսյանը պարտվեց Ավոնդեր Լիանգին։

Վերջինը պարտիան ավարտեց Ռոբերտ Հովհաննիսյանը, որը սեւ ֆիգուրներով պարտության մատնեց Ուեսլի Սոյին։

Հայաստանի հավաքականը վաստակել է 12 թիմային միավոր։

Նախորդ տուրերում Հայաստանի թիմը հաղթել էր Բարբադոսին (4:0), Շոտլանդիային (3,5:0,5), Շվեդիային (2,5:1,5), Արգենտինային (2,5:1,5), ոչ ոքի խաղացել չինացիների հետ (2:2), հաղթել Իրանին թիմին (2,5:1,5):

Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news