16:48  ,  22 հոկտեմբերի, 2017

«Գանձասար-Կապանը» խոշոր հաշվով հաղթեց «Ալաշկերտին»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 10-րդ տուրի վերջին խաղում գործող չեմպիոն «Ալաշկերտն» ընդունեց փոխչեմպիոն «Գանձասար-Կապանին» եւ պարտվեց 0:3 հաշվով: Կապանցիներից մեկական անգամ աչքի ընկան Հայկ Իշխանյանը, ռուս պաշտպան Դմիտրի Յաշինը եւ զամբիացի կիսապաշտպան Լումբաբո Մուսոնդան:

Այս պարտությունը 20 միավոր ունեցող «Ալաշկերտին» չխանգարեց մնալ առաջին տեղում: Գյումրիի «Շիրակն» ունի 18 միավոր, իսկ «Գանձասար-Կապանը» 15 միավորով բարձրացավ երրորդ տեղ:

Հիշեցնենք, որ տուրի մյուս՝ «Շիրակ» - «Փյունիկ» եւ «Բանանց» - «Արարատ» խաղերում գրանցվել էր գոլազուրկ ոչ ոքի:

Հայաստանի առաջնություն, 10-րդ տուր

«Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան»՝ 0:3

Հայկ Իշխանյան, 7, Դմիտրի Յաշին, 29, Լումբաբո Մուսոնդա, 49

Հոկտեմբերի 21

«Շիրակ» - «Փյունիկ»՝ 0:0

Հոկտեմբերի 20

«Բանանց» - «Արարատ»՝ 0:0

Ֆոտո՝ «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English